Ինչպես հայտնի է, Երևանից պաշտոնապես հնչեց մեղադրանք, որ Արցախում կան դավադիր ուժեր, որոնք կարող են պատերազմ հրահրել ու տարածքներ հանձնել, որպեսզի վնասեն «ժողովրդի կառավարությանը»։

Սա, փաստացի, «վերելակային» դիվանագիտության ու «ժողովուրդներին խաղաղության պատրաստելու» ծրագրի շրջանակներում հնչեցրած խոսք էր։

Պաշտոնական Երևանն այդպիսով Բաքվին լեգիտիմ հնարավորություն տվեց՝ հղում անելով ՀՀ վարչապետի հայտարարությանը՝ շփման գծում ցանկացած լարվածության ու եռանախագահողների մասնակցությամբ ձեռքբերված պայմանավորվածության խախտման մեղավոր ճանաչել հայկական կողմին։

Ի դեպ, երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ պետք է պատրաստ լինել՝ կանխելու համար թշնամու (բնականաբար, մեզ նկատի ունի) ցանկացած ռազմական սադրանք։ Բաքվում, փաստորեն, վերցրին Երևանից նետված «պասն» ու շարունակում են պատրաստվել «խաղաղության»։

Ողբերգականությունն այս պատմության մեջ այն է, որ պաշտոնական Բաքվի ու Երևանի թիրախը նույնն է՝ «դավադիր» Արցախը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել