168.am-ը գրում է․

Դերասանուհի Սոֆի Թյոռները, որը «Գահերի խաղը» սերիալում մարմնավորել է Սանսա Սթարքին, The New York Times թերթին տված հարցազրույցում անհարգալից է որակել այն երկրպագուների հանրագիրը, որոնք պահանջում են վերանկարահանել սերիալի եզրափակիչ եթերաշրջանը։

«Մարդիկ միշտ ունեն սյուժեի իրենց տեսլականը, եւ եթե վերջաբանը չի համընկնում իրենց սպասումների հետ, ապա նրանք սկսում են խոսել այդ մասին եւ վրդովվել»,-ասելէ Թյոռները:

Դերասանուհին այն կարծիքին է, որ եզրափակիչը վերանկարահանելու պահանջով հանրագիրն անհարգալից վերաբերմունք է նկարահանող խմբի, հեղինակների եւ ռեժիսորների նկատմամբ, որոնք անդադրում աշխատել են ավելի քան 10 տարի, նշելով, որ վերջին եթերաշրջանը նկարահանել են 11 ամիս:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Գահերի խաղի» ավելի քան 1 միլիոն երկրպագուներ HBO-ից պահանջել են վերանկարահանել սագայի ութերորդ եթերաշրջանը: «Գահերի խաղի» ութերորդ եթերաշրջանը մեկնարկել է ապրիլի 14-ին: Ընդամենը թողարկվել է 73 սերիա:

«Գահերի խաղը» հեռուստասերիալը նկարահանվել է Ջորջ Մարտինի «Սառույցի եւ կրակի երգը» ֆենթեզի-շարքի հիման վրա: Վիպաշարի եւ սերիալի գործողությունը տեղի է ունենում երկու մտացածին մայրցամաքներում, որտեղ մի շարք արիստոկրատական տոհմեր մրցակցում են Վեսթերոսի յոթ թագավորությունների նկատմամբ գերիշխանության համար այն դեպքում, երբ ողջ մարդկությանը ոչնչացում է սպառնում անդրշիրիմյան ուժերի արշավանքի պատճառով: Սերիալի ստեղծողները, որն առավել մեծ ժողովրդականություն վայելողներից մեկն է դարձել պատմության մեջ, «Էմմի» 38 հեղինակավոր մրցանակ է ստացել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել