Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 21-ին, հիվանդանոցում մահացել է Սյունիքի մարզի բնակիչ, 40-ամյա Արթուր Մկրտչյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը մայիսի 16-ին, ժամը 06:10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 327-րդ կ հատվածում բախվել են Կապանի բնակիչներ, 37-ամյա Կարեն Մովսիսյանի վարած BMW մակնիշի 36 CF 426 համարանիշի և Ա. Մկրտչյանի վարած Mitsubishi Grandis մակնիշի 91 FQ 911 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Աբգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչութուն, որտեղ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել