Հաճախ է պատահում, երբ երկու միանման եկամուտ ունեցող մարդիկ իրենց գումարը տնօրինում են տարբեր ձև։ Այդ դեպքում ինչո՞ւ է նրանցից մեկը կարողանում խնայողություններ կատարել և միևնույն ժամանակ պահպանել որակյալ կենսակերպը, իսկ մյուսն անընդհատ պարտքով գումար է խնդրում։ Այս հարցի պատասխաններից մեկը թաքնված է մարքեթինգային հնարքներին տիրապետելու և այդ ծուղակը չընկնելու մեջ։

Համատեքստային գովազդ սոցիալական ցանցերում

Ֆեյսբուք սոցիալական ցանցի բջջային տարբերակը կարողանում է լսել մեր խոսակցությունը։ Այս հնարքն օգտագործվում է կոնտեքստային գովազդների համար։

Օրինակ՝ երեկոյան դուք կարող եք քննարկել քաղաքի մեկ այլ հատվածում նոր բնակարան գնելու հարցը, և արդեն առավոտյան սոցիալական ցանցի ձեր էջի պատին ձեզ համար բոլոր հավանական առաջարկները կերևան։ Կազմակերպությունն այս քայլով փորձում է մեզ դրդել գնում կատարելու։

Ուրախ գնապիտակներ

Վառ պաստառներն ու գնապիտակների վրայի ուրախ նկարները մեծացնում են վաճառքի աճը։ Այս քայլը ազդեցություն է թողնում մեր էմոցիաների վրա, իսկ մենք պատրաստ չենք բաց թողնելու այն, ինչը մեզ դրական լիցքեր է հաղորդում։ Որպես արդյունք, գնորդը չի կարողանում անտարբեր մնալ և շտապում է ձեռք բերել հավանած իրը, քանի որ գնելու գործընթացը կապված է էմոցիաների հետ։

Ապրանքի սպառման մասին հայտարարությունները մեծացնում են վաճառքի քանակը

Հաճախ տեսնում ենք հայտարարություններ, որտեղ նշվում են, որ խանութի փակվելու առիթով մեծ զեղչեր են լինելու։ Մենք սովոր են մտածել, որ այնտեղ կկարողանանք գնել մեզ համար ձեռնտու իրը։ Եթե մեզ համար կարևորն արժեքն է և ոչ թե որակը, ապա այսպիսի առաջարկներից կարելի է օգտվել։ Սակայն եթե արժեքն այդքան էլ կարևոր չէ, ապա պետք չէ շտապել, քանի որ այս կերպ հաճախ ցանկանում են վաճառել ոչ այդքան պահանջված ապրանքը։

Թերարժեքության զգացողության ստեղծում

Մարկետոլոգներին ամեն ինչ հայտնի է մարդկային թուլությունների մասին, այդ պատճառով հավանական գնորդին դիմելիս նրանք սկսում են խոսել մեր այս կամ այն թերարժեքության մասին։ Դա կարող է վերաբերել արտաքինին և ֆիզիկականին, երեխաների կամ ամուսնու հետ հարաբերություններին, խոհարարական ունակություններին, օտար լեզուների տիրապետման մակարդակին և այլն։

Նվեր գումար

Մի շարք ինտերնետ խանութներ տոների նախօրեին նվիրում են գումարային կտրոններ, որոնցով հաճախորդն իրենց խանութից կարող է գնումներ կատարել։ Այսպիսի կտրոնների իմաստն այն է, որ նրանք ունեն կիրառելիության ժամանակային սահմանափակում, ինչը մեզ մոտ առաջացնում է անհետաձգելիության զգացողություն։ Վախենալով, որ նվերը կկորչի, մենք կատարում ենք իմպուլսիվ գնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել