Aysor.am-ը գրում է.

Սա այն է, ինչ Ադրբեջան իրականում կա, սա վկայությունն է այդ երկրի իրական դեմքի, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումների զինվորների՝ համացանցում տարածված լուսանկարին, որում վերջիններս շարքերով կազմել են «Մեր հաջորդ կանգառը Շուշին է, սպասեք մեզ» գրությունը։

«Մենք երբևիցե չպետք է մոռանանք՝ ով է մեր հակառակորդը, մենք երբևիցե չպետք է իրականությունից կտրվենք։ Ադրբեջանցիներն իրոք ուզում են գրավել Շուշին, Ստեփանակերտը, Երևանը, բոլորին կոտորել և ոչնչացնել։ Նրանք դա չեն էլ թաքցնում։ Հանցագործները, սովորաբար, թաքցնում են իրենց նպատակները, իսկ ահա ադրբեջանցիները չեն թաքցնում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել