Aysor.am-ը գրում է.

Ճիշտ է՝ երեկ ասել եմ, որ ինքնաբացարկ կներկայացնեմ, բայց մոռանում եք, որ այսօր նման իրավասություն, փաստորեն, չունեմ, Երևանի Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ուսանողներին ասաց բուհի նորընտիր ռեկտոր Լիլիթ Արզումանյանը:

«Երեկ երեկոյան ես նախարարի մոտ եմ եղել, բայց խնդրում եմ՝ իրեն էլ հսկացեք: Նախարարը պետություն է ներկայացնում։ Նա ինձ ասաց՝ «տիկին Արզումանյան, մենք Ձեզ նշանակել ենք՝ հաշվի առնելով չափանիշները: Ժամանակավոր պաշտոնակատարի համար Ձեզ տվել էինք ամենարկար ժամկետը՝ 6 ամիս, որից հետո նոր մրցույթ ենք հայտարարել: 1 ամսվա ընթացքում 3 թեկնածու են առաջադրվել, ինչն ուրախալի էր: Սակայն կա օրենք, ըստ որի, երկու թեկնածուները դուրս են մնում, քանի որ չեն համապատասխանում չափանիշներին: Հիմա մնացել եք միայն Դուք, ու Դուք ինձ առաջարկում եք խախտել օրենքը» », - նախարարի խոսքը մեջբերեց Լիլիթ Արզումանյանը:

Թատերական ինստիտուտի բակում այժմ ոստիկաններ են հավաքված, որոնց ևս ուսանողները ներս չեն թողնում:

Լիլիթ Արզումանյանն ուսանողներին վստահեցրեց՝ խորհրդի անդամներից որևէ մեկը ոստիկաններին չի կանչել:

«Թող ձեզանից որևէ մեկի մտքով չանցնի, թե մենք ոստիկանություն ենք հրավիրել», - ասաց նա:

Ռեկտորը խոստովանեց՝ կարծում էր, որ տիրող իրավիճակը կփոխեր ընտրության ընթացքը ու ինքն այսօր չէր ընտրվի: Բայց ընտրվեց ու ընտրվեց օրենքի կարգին համապատասխան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել