Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովի խորհուրդը մերժեց ԼՀԿ-ի՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկը։ Այս մասին այսօր ԱԺ-ում խորհրդի նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված պատճառաբանությունների մասին չխոսեց, միայն տեղեկացրեց, որ պատգամավորները ելույթներ ունեցան ու վերջում քվեարկությամբ մերժեցին։

«Տարբեր ելույթներ եղան, եղավ քվեարկություն, և մենք քվեարկեցինք կողմ, իրենք՝ դեմ։ Իրենք գտնում ենք, որ պետք չէ այդ հարցին անդրադառնալ, պետք չէ քննարկել և այլն»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ կարծես «հին ու բարի ավանդույթները» շարունակվում են, Էդմոն Մարուքյանն արձագանքեց․ «Ես կասի, որ ավելի վատ ավանդույթներ են ամրագրվում, որովհետև մենք հիմա ունենք կոնկրետ ստորագրահավաք, հայտարարության տեքստը պատրաստ է, բայց նիստ չենք կարողանում գումարել։ Նիստին հնչած կարծիքներից մեկն էլ այն էր, որ պատգամավորների մեծ մասն այդ օրը եղել է դատարանների մոտ ու ժողովրդի հետ»։

Էդմոն  Մարուքյանը նշեց, որ ԱԺ արտահերթ նիստ էին ցանկանում հրավիրել, որպեսզի քննարկեն դատարաններ ելքերն ու մուտքերը փակելու գործադիր իշխանության կազմակերպած ակցիան, իսկ շարունակության մեջ քննարկելու էինք վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկված ռեֆորմները՝ կապված դատաիրավական համակարգի հետ։

«Օրինակ՝ վեթինգի առաջարկը մեր առաջարկն է եղել, մենք դա պաշտպանում էինք, ինչպես նաև քննիչ հանձնաժողովներ ստեղծելու առաջարկը և այլ բաներ, որոնց մենք կողմ էինք։ Այս ամենից հետո էլ կընդունեինք խորհրդարանի կողմից հայտարարություն՝ ուղղված գործադիր իշխանությանը, որ ապագա դատաիրավական բարեփոխումների ցանկացած ձեռնարկ իրականացվի ՀՀ Սահմանադրության, ՀՀ միջազգային պարտավորություններ հարգման շրջանակում»,- նշեց Մարուքյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել