Ներկայացնում ենք հեշտ պատրաստվող կարկանդակների մի քանի բաղադրատոմս:

Մսով կարկանդակ

Բաղադրիչները՝ 2 ձու, մեկ բաժակ ալյուր, մեկ բաժակ կեֆիր, կես թ/գ աղ, 1 թ/գ սոդա: Միջուկի համար պետք է 300 գ ֆարշ, 2-3 գլուխ սոխ, պղպեղ, աղ:

Պատրաստումը

Խառնել կեֆիրը և սոդան, թողնել 5 րոպե: Ավելացնել մնացած բաղադրիչները, խառնել: Ձևամանի վրա յուղ քսել, ալյուր ցանել, լցնել խմորի կեսը: Դնել աղացած սոխով ֆարշը, լցնել խմորի մյուս կեսը: Դնել նախապես տաքացված ջեռոցը 40 րոպեով 170 աստիճանով:

Ծույլ կարկանդակ

Բաղադրիչները՝ 100 գ թթվասեր, 100 գ մայոնեզ, 250 գ ալյուր, դանակի ծայրով աղ, կես թ/գ սոդա: Միջուկի համար՝ 1 խոզապուխտ, 1 գլուխ սոխ, 6 միջին չափի կարտոֆիլ:

Պատրաստումը

Շրջանաձև կտրտել կարտոֆիլը, հավի միսը՝ քառակուսաձև, սոխը՝ կիսալուսնաձև: Աղ, պղպեղ անել: Թխելու ձևամանի վրա բուսական յուղ քսել, շարել կարտոֆիլի շերտ, աղ անել, վրան՝ սոխի շերտը, մսի շերտը, նորից կարտոֆիլ և աղ անել: Խառնել խմորի համար բոլոր բաղադրիչները և լցնել միջուկը: Թխել 180 աստիճանով 50 րոպե:

Վետչինայով և պանրով կարկանդակ

Բաղադրիչները՝ ալյուր, 4 ձու, 2 թ/գ փխրեցուցիչ, 300 գ մայոնեզ, 150-ական գրամ պանիր և վետչինա:

Պատրաստումը

Խառնել մայոնեզը, ալյուրը, ձվերը, փխրեցուցիչը, պետք է խիտ թթվասերի պես խմոր ստացվի: Պանիրը քերել, վետչինան կտրտել, խմորի կեսը լցնել թխելու ձևամանի մեջ, վրան դնել միջուկը, լցնել մնացած խմորը: Վրան էլ կարելի է պանիր լցնել: Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան, թխել կես ժամ:

Ձվով և կանաչ սոխով կարկանդակ

Բաղադրիչները՝ 160 գ կարագ, 400 գ թթվասեր (կեֆիր, յոգուրտ), 2 ճ/գ շաքարավազ, 2 ձու, կես թ/գ աղ, 280 գ ալյուր, 1.5 թ/գ փխրեցուցիչ: Միջուկի համար՝ 2 ձու, կանաչ սոխ, պղպեղ, աղ:

Պատրաստումը

Մանր կտրտել կանաչ սոխը, յուղի մեջ քիչ տաքացնել, որ փափկի: Աղ և պղպեղ անել, ավելացնել լավ խաշած և քառակուսաձև կտրտած ձվերը: Խմորի համար խառնել աղը, շաքարավազը, թթվասերը, փխրեցուցիչը, հալած կարագը և ալյուրը, մինչև համասեռ զանգված ստացվի: Ձևամանի վրա կարագ քսել, լցնել խմորի կեսից քիչ ավելը, վրան դնել միջուկը, լցնել մնացած խմորը: Թխել 35 րոպե 200 աստիճանով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել