ԱՄՆ-ի Բոսթոն քաղաքում (Մասաչուսեթսի նահանգ) միաժամանակ հղիացել են հիվանդանոցի ուռուցքաբանության բաժանմունքի 14 բուժքույրեր: Այդ մասին Massachusetts General Hospital-ի ներկայացուցիչները հայտնել են Twitter-ի պաշտոնական օգտահաշվում: Լուսանկարում, որը զետեղվել է մայիսի 21-ին, 14 կանայք համազգեստով կանգնած են կիսաշրջանաձև, ժպտում են՝ ձեռքերը դրած փորին:

«Մայրիկնե՛րը: Ուռուցքաբանության բաժանմունքի ընտանիքը մեծանում է: Միանգամից 14 հղի բուժքույրեր, որոնցից մեկը սպասում է երկվորյակների: Այս աշխատակցուհիները ձեզ 15 պատճառ են տալիս ժպտալու համար»,- գրել են հիվանդանոցի աշխատողները: Ապրիլի վերջին հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի Նեբրասկայի նահանգում անհետաձգելի օգնության միաժամանակ 19 աշխատակիցներ սպասում են երեխայի լույս աշխարհ գալուն: Ենթադրվում է, որ երեխաները կծնվեն ամռանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել