Armenpress.am-ը գրում է.

Մայիսի 22-ին Գերագույն ռադան արտահերթ նիստում, որը գումարվել Է նոր նախագահ Վլադիմիր Զելենսկու նախաձեռնությամբ, հրաժարվել Է քննարկել ընտրական համակարգում փոփոխությունների մասին նրա կողմից ներկայացված երկու օրինագծերը: Փաստաթղթերը խորհրդարանի քննարկմանը ներկայացնելու համար բավարար քանակությամբ ձայներ չեն հավաքվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ցավալի Է, բայց մենք չկարողացանք օրինագծերից ոչ մեկն ընդգրկել օրակարգում»,-հայտարարել Է խորհրդարանի խոսնակ Անդրեյ Պորուբիյը, ամփոփելով համապատասխան քվեարկությունների արդյունքները, եւ փակել նիստը: Ընտրական օրենսդրության մեջ փոփոխությունների մասին Զելենսկու նախաձեռնությունը միայն 92 ձայնի աջակցություն Է ստացել, իսկ ընտրարշավի կարիքների համար գնումների անցկացման ընթացակարգին վերաբերող նախաձեռնությունը պաշտպանել Է 127 պատգամավոր:

Ընտրական օրենսգրքում Զելենսկու առաջարկած փոփոխությունների տեքստը ներառում Էր խորհրդարան անցումային շեմի նվազեցում 5 տոկոսից մինչեւ 3 տոկոս, ինչպես նաեւ համամասնական-մեծամասնական համակարգից անցում՝ բացառապես համամասնականի: Պետության ղեկավարի երկրորդ նախաձեռնությունը տեխնիկական Էր եւ վերաբերում Էր ընտրարշավի շրջանում գնումների անցկացման ընթացակարգերին: Բայց այսօրվա նիստում հիմնական բանավեճը ծավալվել Է կուսակցական ցուցակների հարցի շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել