Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 14.05.2019թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցում մեկ զինծառայողի ընտանիքի:

Այս մասին ասված է Զինծառայողների ապահովության հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ:

Պայմանագրային զինծառայող Մհեր Ավետիքի Հովսեփյանի ընտանիքին հասանելիք հատուցումը կազմում է 10 միլիոն ՀՀ դրամ ինչպես նաև 20 տարվա ընթացքում՝ ամսական 250 000 ՀՀ դրամ:

Համաձայն «ՀայԲիզնեսԲանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի՝ գումարը կփոխանցվի շահառուների համար բացված հատուկ բանկային հաշվին, որը սպասարկվում է անվճար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել