Armsport.am-ը գրում է.

ՊՍԺ-ի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյի ծառայություններով սկսել է հետաքրքրվել Մադրիդի «Աթլետիկոն»: Տեղեկացնում է AS-ը:

Մադրիդյան ակումբի կազմը մրցաշրջանից հետո կարող է լքել Ռոդրի Էրնանդեսը: 24-ամյա ֆրանսիացին էլ Ռոդրիին փոխարինելու ամենահավանական տարբերակն է:

«Մանչեսթեր Սիթին» 70 մլն եվրո է առաջարկում իսպանացու համար, սակայն իսպանական գրանդը ցանկանում է ամեն գնով պահել ֆուտբոլիստին:

Եթե, այնուամենայնիվ, Ռոդրին հեռանա, ապա «Աթլետիկոն» ամեն ինչ կանի Ռաբիոյի տեղափոխությունն իրականացնելու համար:

Ֆրանսիացին ամռանն ազատ գործակալի կարգավիճակ է ունենալու: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում էին նաև «Յուվենտուսը» և «Բարսելոնան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել