Հարգելիներ, ես սխալվում էի։ Աջափնյակի դատարանն արգելափակածներից ոչ բոլորն են թաղապետարանի աշխատակիցներ։

Ժողովրդական լայն զանգվածների փոխանցած տեղեկությունների հիման վրա պարզվել է, որ դատարանն արգելափակողների թվում եղել է նաև գործադիրի ներկայացուցիչ, Կառավարության աշխատակազմի աշխատակից պարոն Սասուն Մկրտումյանը (կանգնած է փոխթաղապետ Արամ Մանուկյանի վերևում՝ ձեռքերը կրծքին ծալած)։ Հավանաբար նա նույնպես ՔՊ անդամ է։

Ի գիտություն,
Լուսավոր Հայաստան, Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն, Հայաստանի Կոմունիստական Կուսակցություն:

Հ.Գ. Մեջբերում եմ ԽՍՀՄ 1977թ. Սահմանադրության 6-րդ հոդվածը.

Статья 6. Руководящей и направляющей силой советского общества, ядром его политической системы, государственных и общественных организаций является Коммунистическая партия Советского Союза. КПСС существует для народа и служит народу.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել