«Նախօրեին կառավարության պաշտոնա­կան կայքը տեղեկություն տարածեց, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արարատի մարզի երկու փոխմարզպետ ազատվել է զբաղեց­րած պաշտոնից: 

Մինչև իշխանության գալը վարչապետն ու թիմակիցներն անընդհատ քննադատում էին, որ տարածքային կառա­վարման մարմիններն իրենց չեն արդարաց­նում, և այնտեղ լուրջ ու խորքային անելիք­ներ կան և հատկապես թիրախավորվում էին փոխմարզպետները՝ նշելով, որ նրանք, ըստ էության, ոչնչով չեն զբաղվում, և այդ հաստիքները պետք է վերացվեն: 

Սակայն իշխանափոխությունից արդեն անցել է մեկ տարի, իսկ իշխանությունների կողմից այս ոլորտի հետ կապված կոնկրետ գործողու­թյուններ չեն արվել: Կատարված պաշտո­նանկությունները բավականին հետաքրքրական են հատկապես այն առումով, որ Արա­րատի մարզպետն անընդհատ հայտնվում է ինչ-որ զավեշտալի ու անհասկանալի իրա­վիճակներում, բայց շարունակում է պաշտոնավարել: Քանիցս խոսել ենք այն մասին, որ մարզպետներն այս իշխանությունների ամե­նաթույլ և ռիսկային կադրերն են: 

Կան տեղե­կություններ, որ մարզպետարանների ղեկա­վար կազմերի փոփոխությունները շարունա­կություն են ունենալու, և այս ֆոնին հե­տաքրքրական է, թե ով է լինելու հաջորդը: Չի բացառվում, որ մարզպետարաններում սկսված այս տոտալ փոփոխություններն անդրադառնան նաև Արագածոտնի մարզին, քանի որ մարզպետ Դավիթ Գևորգյանի կող­մից ռուսական դրոշը տրորելու տեսանյութի տարածումից հետո ՀՀ-ն խնդիր ունի ՌԴ-ին ցույց տալու, որ նա հատուկ չի նշանակվել մարզպետ, այդ տեսանյութերը նշանակու­մից որոշ ժամանակ անց են հայտնվել համացանցում, իսկ իշխանությունները կարող էին և նման ակցիայի մասնակցության մա­սին տեղյակ չլինել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել