«Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը վարչա­պետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ մինչև հունիսի 10-ը կլինի արձակուրդում: Բոլորի համար պարզ է, որ Պետրո­սյանը արձակուրդ է գնացել, որ օգնի ՔՊ թեկնածո­ւին հաղթել Աբովյանի քաղա­քապետի ընտրություննե­րում, որոնք կայանալու են հունիսի 9-ին: 

Բայց նկատի ունենալով այն հանգաման­քը, որ ՔՊ թեկնածուն հաջո­ղության շատ քիչ հնարավո­րություն ունի, հնարավոր է, որ Փաշինյանը այս կերպ ազատվում է Պետրոսյանից, ով ընտրությունները տապա­լելու դեպքում պաշտոնին վե­րադառնալու ոչ մի բարոյա­կան իրավունք չի ունենա: 

Ի դեպ, Ռոմանոս Պետրոսյա­նից շատ դժգոհ է նաև Սասուն Միքայելյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել