Armsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերը ցանկանում է թիմում պահել կիսապաշտպան Պոլ Պոգբային։

The Times-ը հաղորդում է, որ նորվեգացի մասնագետը պատրաստ է առանձնահատուկ քայլերի դիմել, միայն թե ֆրանսիացին չլքի «կարմիր սատանաների» շարքերը։

Մասնավորապես, Սուլշերը ցանկանում է Պոգբային առաջարկել ավագի թևկապը։ Եթե Պոգբան, այնուամենայնիվ, որոշի հեռանալ, «Մանչեսթեր Յունայթեդի» նոր ավագը կլինի Էշլի Յանգը։ Նախկինում ավագի թևկապը գրել է Անտոնիո Վալենսիան։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել