Operativ.am-ը գրում է.

Այսօր բարձր է միջուկային պատերազմի ռիսկը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Զինաթափման գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Ռենատ Դվանը, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ միջուկային զենք ունեցող երկրները միջուկային սպառազինությունների արդիականացման ծրագրեր են իրականացնում, եւ դա «անհետաձգելի» խնդիր է:

«Այսօր սպառազինությունների վերահսկողության իրավիճակը փոխվում է, մասամբ, Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական մրցակցության պատճառով»,- նշել է Դվանը:

Բացի այդ, նա նշել է, որ սպառազինությունների վերահսկողության մասին ավանդական համաձայնությունները փլուզվում են պատերազմների նոր տեսակների առաջացման պատճառով:

«Կարծում եմ՝ իսկապես պետք է խոստովանենք, որ միջուկային պատերազմի ռիսկերն այժմ բարձր են՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից ի վեր»,- հավելել է ՄԱԿ-ի Զինաթափման գիտահետազոտական ինստիտուտի տնօրենը:

Միջուկային զենքի ոչնչացման միջազգային արշավը (International Campaign of Abolish Nuclear Weapons, ICAN) 2017 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակի էր արաժանցել: Այն մինչ օրս վավերացրել է 50 երկիր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել