Tert.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

РИА Новости-ին, հղում անելով Կրեմլի մամլո ծառայությանը, հայտնել է, որ քննարկվել են Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի ղեկավարման շրջանում այդ երկրում առաջացած ճգնաժամը և իշխանության փոփոխությունից հետո համագործակցության հեռանկարները:

«Կողմերը համակարծիք են եղել, որ հակամարտության խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ է հիմք ընդունել մինսկյան համաձայնությունները», - ասված է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի ղեկավարը ևս մեկ անգամ հիշեցրել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերին հատուկ կարգավիճակ տալու վերաբերյալ օրենքի ուժի մեջ մտնելու առաջնահերթությունը, համաներման իրականացումը, ուժերի և այլ միջոցների տեղակայումը շփման գծի նախապես պայմանավորված հատվածներում, ինչպես նաև Կիևի երկխոսության անհրաժեշտությունը Դոնեցկի և Լուգանսկի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել