Tert.am-ը գրում է.
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ստեփան Միքայելյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է վերջին օրերին դատական իշախանության հասցեին հնչող հայտարարություններին: Նա, մասնավորապես, գրել է.
«ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
Նշված հիմնադրութային իրավանորմը սահմանում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության տիպը և կառավարման ձևը, այլև քաղաքական ռեժիմը, ըստ որի այն հանդիսանում է ժողովրդավարական և իրավական պետություն:
Հայաստանի Հանրապետության ժողովրդավար բնույթն ապահովվում է պետական մարմինների ձևավորման մեջ ժողովրդի անմիջական և ներկայացուցչական մասնակցությամբ, ինչպես նաև պետության հրապարակային իշխանության՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության թևերի տարանջատմամբ:
ՀՀ Սահմանադրության չորրորդ հոդվածի համաձայն, պետական իշխանությունն իրականացվում է սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա: Այդ համատեքստում դատական իշխանությունը հանդես է գալիս որպես պետության իրավական բնույթն ու բովանդակությունը երաշխավորող և դրա կենսագործունեությունը ապահովող սահմանադրաիրավական ,,անկյունաքար,,:
Սահմանադրությամբ տրված նշված առաքելությունն իրականացնելու համար դատական իշխանությունն օժտված է պետության կողմից պատվիրակված բացարձակ ինքնավարությամբ, որի դրսևորման հիմքում ընկած է դատական իշխանությունն իրականացնող պետական մարմնի՝ դատական համակարգի ինստիտուցիոնալ և գործառութային անկախությունը:
ՀՀ Սահմանադրության 162-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: Արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։