Մեծ Բրիտանիայում հատուկ պանիր են ստեղծել, որին հայտնիների թևատակի մաշկից, ոտքերի մատներից և պորտից վերցված մանրէներ են ավելացրել:

Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, մի քանի ամսվա ընթացքում հինգ պանիր է մշակվել: Դրանք ստեղծողներն իրենց արտադրանքը «մարդկային պանիր» են անվանել:

Փորձին մասնակցել են շեֆ-խոհարար Հեսթոն Բլյումենթալը, ռեփեր Պրոֆեսոր Գրինը, նախկին մոդել և հացթուխ Ռուբի Թանդոն, ինչպես նաև այլ հայտնի անձինք:

Նրանց ներգրավման նպատակը կայանում էր մանրէների դերի վերաիմաստավորման մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել