Խոյ  

Խոյերը շատ կենտրոնացած են իրենց կյանքի կերպի ոճի վրա: Դուք սովոր եք անտեսել ուրիշների զգացմունքներն ու անհարգալից վերաբերմունք ցուցաբերել այլոց զգացմունքների ու պահանջմունքների նկատմամբ, իսկ ռոմանտիկ հարաբերություններում դուք բարդություններ եք ունենում ձեր զուգընկերոջ առջև ձեր պարտավորությունները կատարելու ժամանակ:

Խոյի համար լավագույն խորհուրդը հետևյալն է․ պարզապես սովորեք անշահախնդիր ու գիտակից լինել:

Ցուլ  

Ինչպես և Խոյերը, Ցուլերը նույնպես բավականին եսասեր ու ինքնահավան անձնավորություններ են: Բայց իրենց համառության պատճառով Ցուլերն ավելի վատն են: Ձեզ դուր է գալիս ամեն ինչ անել որոշակի կերպով, և, բացի դրանից, դուք մանիպուլյացնելու ու ձեզ շրջապատող անձանց կառավարելու պահանջմունք ունեք: Դա հանգեցնում է խնդիրների հարաբերություններում:

Դուք պետք է սովորեք ավելի ընկալունակ լինել ուրիշի գաղափարների հանդեպ:

Երկվորյակ

Հավատարմություն. ահա այն բանը, որը միշտ ձեր հարաբերություններում վեճերի թեմա է դառնում: Երկվորյակներն արագ են կորցնում ամեն հին բանի հանդեպ հետաքրքրությունը, սակայն հարաբերություններում պետք է հավատարիմ լինել զուգընկերոջը, եթե չեք ուզում ամեն ինչ փչացնել:

Սովորեք լինել հավատարիմ ու կատարել ձեր պարտավորությունները:

Խեցգետին

Ձեր զգացմունքները վերահսկողության տակ պահեք: Ինչպես և բոլոր Խեցգետինները, դուք ևս հակված եք ձեր էմոցիաներին թույլ տալ կառավարել ձեզ: Ահա թե ինչու նախկինում մարդիկ հավանաբար ձեզ խորհուրդ են տվել դադարել այդքան զգացմունքային լինել:

Սովորեք հետևել առողջ բանականությանը, այլ ոչ սրտի կանչին: Չի կարելի շարունակ ղեկավարվել բացառապես էմոցիաներով:

Առյուծ

Մի կողմ դրեք ձեր «ես»-ը: Հպարտությունը ձեզ գերզգայուն մարդ է դարձնում: Ձեր հասցեին նույնիսկ պարզ մեկնաբանությունը կարող է էականորեն վատացնել ձեր էմոցիոնալ վիճակը: Դուք ձեր մասին այնքան բարձր կարծիք ունեք, որ ձեզ հավասարակշռությունից հանելու համար մեծ ջանքեր պետք չեն:

Ինքնավստահ լինելը լավ է, բայց միևնույն ժամանակ կարևոր է պահպանել նաև մարդկային գծերը:

Կույս

Ձեր էմոցիաները ճիշտ օգտագործեք: Դա հարաբերություններին վերաբերող լավագույն խորհուրդն է, որը դուք կարող եք ստանալ: Դուք պետք է կարողանաք ձեր զգացմունքներն ամրապնդել բառերով ու գործողություններով: Եթե դուք բարկանում եք, միգուցե արժե, որ մարզադահլիճ գնաք: Գլխավորը՝ դա ձեր մեջ մի պահեք:

Կշեռք

Դուք սովորել եք գոհացնել ձեր շուրջը եղած բոլորին: Դրա համար ձեզ կարելի է խորհուրդ տալ դադարել լինել շրջապատող մարդկանց կամակատարը:

Դուք պետք է սովորեք պահանջել բաներ, որոնք ուզում եք ու սպասում ձեր հարաբերություններից: Բայց եթե դուք ձեր ներսում խաղաղ չեք, դուք չեք կարող դրսում խաղաղություն հաստատել:

Կարիճ

Դուք միշտ տենչում եք իրավիճակը վերահսկողության տակ պահել: Կարիճի նշանի տակ ծնված լինելով` դուք ձեզ հարմարավետ եք զգում միայն, երբ որոշակի իշխանություն եք ունենում: Ձեզ դուր չի գալիս շրջապատողներին ցուցադրել ձեր թույլ կողմերը, դրա համար էլ ուզում եք, որ ամեն ինչ մնա այնպես, ինչպես որ դուք սովորել եք:

Բայց դուք պետք է ականջ դնեք մի խորհրդի. սովորեք էմոցիոնալ խոցելի լինել ձեր հարաբերություններում: Չի կարելի միշտ լինել այն մարդը, ով ինքն է միշտ ամեն ինչ կարգավորում:

Աղեղնավոր

Ձեզ համար կատարյալ խորհուրդն այն է, որ դուք սովորեք ավելի բաց լինել: Այո՛, որպես կանոն, դուք շատ զուսպ ու ամաչկոտ եք ամեն ինչում, ինչը վերաբերում է ձեր ներաշխարհին: Բայց դուք պետք է ձեր զուգընկերոջ հետ կիսվեք ձեր զգացմունքներով, եթե ուզում եք, որ ձեզ մոտ ամեն ինչ ստացվի: Ինքդ քո մեջ զգացմունքները երկարատև պահելն անխուսափելիորեն հանգեցնում է աղետի:

Այծեղջյուր

Դուք շատ հակասական անձնավորություն եք: Նույնիսկ զուգընկերոջ հետ իր հարաբերություններում Այծեղջյուրներն ապրում են հետևյալ սկզբունքով` ամեն ինչ կամ ոչինչ: Դուք կա՛մ լիովին պարփակված եք ձեր մեջ, կա՛մ գլխովին խորանում եք դրա մեջ:

Լավագույնը, որ կարելի է այստեղ ձեզ խորհուրդ տալ, այն է, որ դուք պետք է չափավորություն սովորեք: Ոչ մի անհրաժեշտություն չկա ողջ կյանքում ընկնել ծայրահեղությունների մեջ:

Ջրհոս  

Ձեր սրամտության և կենսական բարդ իրավիճակներից ըստ արժանվույն դուրս գալու համար ձեզ կարելի է համարձակորեն բավականին խիզախ մարդ համարել: Դուք խելացի եք ու գիտեք, որ ամեն ինչից կարող եք միայնակ գլուխ հանել: Այնուամենայնիվ, դա նաև խոսում է չափից շատ ինքնահավանության հանդեպ ձեր հակվածության մասին: Ձեզ դուր չի գալիս ձեր կյանք այլ մարդկանց թողնել, քանի որ դուք դրա անհրաժեշտությունը չեք տեսնում:

Դուք պետք է սովորեք առավել բարեհաճ կերպով արձագանքել շրջապատող անձանց կողմից եկող սիրո դրսևորումներին: Հիշեք, դուք չպետք է ամեն ինչ միշտ միայնակ անեք:

Ձկներ

Իդեալիստ: Այս բառը կատարյալ է բնութագրում ձեր անձի բոլոր առանձնահատկությունները: Դուք սովորել եք իդեալականացնել բոլորին ու ամեն ինչ: Եվ հենց սա է ձեր հարաբերություններում եղած գլխավոր խնդիրը: Դուք պետք է դադարեք շրջապատող աշխարհը ռոմանտիկ դարձնելու փորձերը: Կատարյալ մարդիկ ու առարկաներ չկան:

Ընդունեք այն փաստը, որ հարաբերություններն էլ են ունենում իրենց վատ ու լավ ժամանակները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել