2018 թականին վախճանված երգչուհի Արետա Ֆրանկլինի՝ Դեթրոյտի տանը հայտնաբերել են երեք կտակ, որոնք կազմվել են նրա կենդանության օրոք: Այդ մասին հայտնել է Associated Press-ը:

Սոուլի լեգենդի փաստաբան Դեւիդ Բենեթը, որը նրա շահերը ներկայացրել է ավելի քան 40 տարի, հայտնել է, որ կտակներից երկուսը գրվել են 2018 թվականին, եւս մեկը՝ 2014 թվականին: Վերջին կտակը գտել են օրագրի մեջ, որը թաքցված է եղել հյուրասենյակի բազմոցի բարձի մեջ: Երգչուհու ամբողջ ունեցվածքը, կտակի համաձայն, պետք է անցնի նրա զավակներին:

Կտակների իսկության որոշման դատավարական ունկնդրությունները նշանակված են հունիսի 12-ին: Ամերիկացի երգչուհի Արետա Ֆրանկլինը, որին անվանում են սոուլի թագուհի, վախճանվել է 2018 թվականին՝ կյանքի 77-րդ տարում, Դեթրոյտի իր տանը:

Կեսդարյա կարիերայի ընթացքում Ֆրանկլինը ձայնագրել է հարյուրավոր երգեր, ստացել է «Գրեմմիի» 18 պարգեւ: 2008 թվականի նոյեմբերին Rolling Stone հանդեսը նրան հայտարարել է պատմության մեծագույն երգչուհի, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել