7 տարի առաջ 48 տարեկանում կյանքից հեռացած երգչուհի Ուիթնի Հյուսթոնը համերգային շրջագայության «կմեկնի»՝ տեղեկացնում է The New York Times-ը։

Հյուսթոնի ժառանգորդները մտադիր են զբաղվել երգչուհու հետմահու կարիերայով։ Երգչուհու մենեջեր Փեթ Հյուսթոնը հայտարարել է, որ այժմ նախապատրաստվում են Հյուսթոնի հոլոգրամայի համերգային շրջագայությանը։ Պատրաստվում են նաև չհրապարակված երգերի և երգչուհուն նվիրված մյուզիքլների ալբոմ հրապարակել։

Հոլոգրամային համերգաշարի ընթացքում երգչուհուն նվագակցի իսկական երգչախումբ, որի մեջ կլինեն երգչուհու եղբայրը և նրա ամուսինը՝ Փեթ Հյուսթոնը և Հերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել