Ուկրաինայի Հետաքննությունների պետական բյուրոն քրեական գործ է հարուցել Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմից հնարավոր պետական դավաճանության համար: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն: Նշվում է, որ խոսքը 2018 թ. նոյեմբերի 25-ի մասին է, երբ Կերչի նեղուցը հատել էին ուկրաինական 3 ռազմանավեր:

Պորոշենկոյի դեմ հայց է ներկայացրել նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Անդրեյ Պորտնովը: Ավելի վաղ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը մինչդատական հետաքննություն էր սկսել Պյոտր Պորոշենկոյի կողմից դատարանների նկատմամբ իրականացված ճնշումների հարցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել