Հնագետները Եգիպտոսում հայտնաբերել են հսկայական հին ամրոցի ավերակներ, որը թվագվում է 26-րդ դինաստիայի կառավարման ժամանակահատվածին։ Ամրոցի պատերին հայտնաբերվել են մարտական գործողությունների հետքեր, որոնք վկայում են այն մասին, որ եգիպտացիները պատերազմել են շատ հզոր թշնամու դեմ։

Ամրոցը, որը կառուցված է եղել աղյուսից, հայտնաբերվել Հյուսիսային Սինայում գտնվող Թելլ-էլ-Կեդվա շրջանում։ Ամրոցի ավելի հին պատերի լայնությունը կազմում է 7 մետր, իսկ նորերինը, որոնք կառուցվել են ավելի հին շինությունների վրա, կազմում է 11 մետր։

Հետազոտողները հայտնաբերել են նաև խցեր, որոնց ամբողջովին լցված են եղել ավազով և կոտրված կավե սպասքով։ Այդ խցերը, ամենայն հավանականությամբ, ծառայել են որպես կոյուղիներ։

Ամրոցի հարավային հատվածում հայտնաբերվել է 85 մետր երկարություն ունեցող պատ, իսկ նրանից արևմուտք՝ տների ավերակներ։ Այդ ավերակներից մեկում հայտնաբերվել է Փսամեթիխա 1 արքայի անունով մակագրված զարդ։ Վերջինս ասորիներին վտարել է Եգիպտոսից և հիմնադրել 26-րդ դինաստիան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել