Panorama.am-ը գրում է․

2019 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում ալկոհոլային խմիչքների արտադրությունն ավելացել է։ Խմիչքների արտադրության ծավալով առաջատար է կոնյակը:

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2019 թվականի հունվար-մարտին Հայաստանում արտադրվել է 8 մլն 326.2 հազար լիտր կոնյակ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 31.2%-ով։ 2017 թ-ի հունվար-մարտին հանրապետությունում արտադրվել է 6 մլն 346.5 հազ. լիտր կոնյակ:

Պաշտոնական տվյալներով, հանրապետությունում այս տարվա առաջին եռամսյակում  3.4%-ով ավելացել է գինու արտադրությունը՝ կազմելով 2  մլն 264.7 հազար լիտր։

Ինչ վերաբերում է շամպայն-գինիների արտադրությանը, ապա այստեղ ծավալներն ավելացել են 9.9%--ով և կազմել 110.8  հազար լիտր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել