Armsport.am-ը գրում է․

«Արսենալի» ֆուտբոլիստներն աջակցել են թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը բաց կթողնի Եվրոպա լիգայի՝ «Չելսիի» հետ եզրափակիչ խաղը:

Մխիթարյանը մարզման ժամանակ է հայտնել թիմակիցներին Բաքու չմեկնելու իր որոշման մասին:

«Զինագործների» ֆուտբոլիստները ըմբռնումով են մոտեցել նրա հայտարարությանն ու ծափահարություններով են արձագանքել:

Տեսանյութը կարող եք տեսնել այստեղ:

«Չելսի»-«Արսենալ» հանդիպումը կկայանա մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում ու կմեկնարկի ժամը 23:00-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել