168.am-ը գրում է․

Չինաստանի Չժենչժոու քաղաքում՝ Հենանի նահանգի վարչական կենտրոնում, հայտնվել է Չինաստանում մետրոպոլիտենի՝ 5G նորագույն սերնդի ցանցով առաջին ուղեգիծը:

Քաղաքային մետրոպոլիտենի հինգերորդ գծի կայարաններում տվյալների բեռնման միջին արագությունը կազմում է վայրկյանում 700 մեգաբիթ: Այդ մասին հայտնել է China Tower հեռահաղորդակցական ծառայությունների մատակարարը:

Սպասվում է, որ մետրոյի այս ուղեգծում 5G ստանդարտի կապի ծառայությունների հաջող իրացումը, որն ապահովվում է Չինաստանի հեռահաղորդակցական ծառայությունների առաջատար երեք օպերատորների՝ China Mobile-ի, China Union-ի եւ China Telecom-ի կողմից, հուսալի հիմք կստեղծի չինական եւ արտասահմանյան հեռահաղորդակցական այլ օպերատորների կողմից նման համակարգերի զարգացման համար, նշում է «Սինհուա» գործակալությունը:

Չինական ընկերություններն ավելացնում են ներդրումները 5G-տեխնոլոգիաների մշակման ու ներդրման գործում՝ նպատակ ունենալով կայուն դիրք գրավել զարգացող շուկայում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել