Aysor.am-ը գրում է.

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Միացյալ Նահանգներ կատարած այցն այս պահի դրությամբ անբովանդակ է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների մասնագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

«Արդեն 5-6 օր է՝ նա ԱՄՆ-ում է, բայց չգիտենք՝ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնայների հետ հանդիպումներ ունեցե՞լ է, թե՞ ոչ։ Չգիտենք նույնիսկ՝ հանդիպումներ ունենալո՞ւ է, բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ընդունելության արժանանալո՞ւ է», - ասաց մեր զրուցակիցը։

Սուրեն Սարգսյանի խոսքով, ինքը վստահ է, որ ամերիկացի պաշտոնատար անձանց հետ հանդիպումների փորձեր արվել են։

«Եթե բարձրաստիճան որևէ պաշտոնյայի կողմից ընդունելության չես արժանանալու, գոնե քո պաշտոնակցի հետ հանդիպում չես ունենալու, անիմաստ է գնալ-հասնել Վաշինգտոն կամ ցանկացած այլ մայրաքաղաք։ Բայց, քանի որ Արմեն Գրիգորյանը դեռևս Լոս Անջելեսից վերադառնալու է Վաշինգտոն, կարծում եմ՝ մի քանի օր էլ պետք է սպասել՝ տեսնելու, թե ինչ հանդիպումներ են տեղի ունենում, հետո հստակ գնահատականներ տալ», - ասաց քաղաքագետը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել