Aysor.am-ը գրում է.

Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը նույն գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատակազմից տեղեկացել է, որ արդեն կասեցված քրեական գործն ուղարկվել է Սահմանադրական դատարան։

Այդ կապակցությամբ փաստաբանը հանդես է եկել հայտարարությամբ.

«Դուք արդեն տեղեկացված եք, որ դատավոր Դ․ Գրիգորյանը 20/05/2019թ․-ին որոշել էր կասեցնել «Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ռ․ Քոչարյանի և մյուսների» գործի վարույթը՝ ՍԴ դիմելու համար։ Անտեսում եմ այս պահին նման որոշման՝ արդեն իսկ բարձրաձայնված ընթացակարգային խախտման մասին։

Երեկ, հրապարակել էի սույն գործով տուժողների դիրքորոշումը՝ այս որոշումը բողոքարկելու մասին։ Չնայած որոշումը դեռ չեմ ստացել, սակայն «Datalex» իրավական տեղեկատվական համակարգում առկա որոշման տեքստի հիման վրա աշխատում էի այս որոշման դեմ վերաքննիչ բողոքի վրա՝ մի շարք նյութական և ընթացակարգային իրավունքների խախտումների, քրեական դատավարության օրենսգրքի կոպտագույն մի շարք խախտումների հիմքով։

Եվ, քիչ առաջ, զանգահարելով դատավոր Դ․ Գրիգորյանի ընդունարան, ճշտելու համար, թե արդյոք բողոքարկման ենթակա որոշումն ուղարկված է ինձ և տուժողներին, հընթացս, համոզվելու համար, որ մենք այլ անակընկալ չենք ունենալու, հետաքրքրվեցի, թե արդյոք դատարանը, հարգելով կողմերի՝ այս հիմքով գործը կասեցնելու մասին որոշման բողոքարկման իրավունքը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31 հոդվածի 3-րդ մաս), սպասում է բողոքարկման մեր իրավունքի իրականացմանը։

Դատավոր Դ․ Գրիգորյանի ընդունարանից տեղեկացա, որ բողոքարկման ենթակա և դեռ չբողոքարկված որոշումն արդեն իսկ ի կատար է ածվել և քրեական գործը (բոլոր հատորներով) ուղարկվել է Սահմանադրական դատարան՝ ապօրինաբար և քրեական դատավարության կանոնների կոպտագույն խախտումներով դատավարության բոլոր կողմերին զրկելով այն բողոքարկելու հնարավորությունից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել