Armenpress.am-ը գրում է.

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը մասնակցել է «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն՝ Հարավային Կովկասում կայուն համայնքային զարգացման նպատակով»(ECOserve) ծրագրի արդյունքների մոդելի քննարկմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, փոխնախարարն իր ողջույնի խոսքում բարձր է գնահատել  կենսաբազմազանության կայուն կառավարման ոլորտում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)  հետ  առկա  համագործակցությունը, միաժամանակ նշելով, որ  այս նոր ծրագրի հաջողության գրավականը պետք է լինի դեռևս նախնական փուլում կարիքների ճիշտ գնահատումը, ինչպես նաև շահառուների կողմից փոխհամաձայնեցված և թիրախային միջոցառումների պլանավորումը: Ըստ Լ.Շուշանյանի՝  միայն այս դեպքում տեխնիկական աջակցության միջոցով ստացված արդյունքները հիմք կհանդիսանան ոլորտի ինստիտուցիոնալ բարեփոխումների համար:

Միջոցառմանը  ներկայացվել է ռազմավարական մակարդակում ծրագրի ընդհանուր արդյունքների մոդելը՝ ներառյալ ակնկալվող արդյունքները,  քննարկվել են  գործընկեր կառույցների  նկատառումները, որոնց հիման վրա կձևակերպվեն ծրագրի նպատակներին հասնելուն ուղղված ռազմավարական քայլեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել