Դերասանուհի Սոֆի Թյորները, որը «Գահերի խաղը» սերիալում մարմնավորել է Սանսա Սթարքին, The New York Times թերթին տված հարցազրույցում անհարգալից է որակել այն երկրպագուների հանրագիրը, որոնք պահանջում են վերանկարահանել սերիալի եզրափակիչ եթերաշրջանը:

«Մարդիկ միշտ ունեն սյուժեի իրենց տեսլականը, և եթե վերջաբանը չի համընկնում իրենց սպասումների հետ, ապա նրանք սկսում են խոսել այդ մասին և վրդովվել»,- ասել է Թյորները:

Դերասանուհին այն կարծիքին է, որ եզրափակիչը վերանկարահանելու պահանջով հանրագիրն անհարգալից վերաբերմունք է նկարահանող խմբի, հեղինակների և ռեժիսորների նկատմամբ, որոնք անդադրում աշխատել են ավելի քան 10 տարի՝ նշելով, որ վերջին եթերաշրջանը նկարահանել են 11 ամիս:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Գահերի խաղի» ավելի քան 1 միլիոն երկրպագուներ HBO-ից պահանջել են վերանկարահանել սագայի ութերորդ եթերաշրջանը: «Գահերի խաղի» ութերորդ եթերաշրջանը մեկնարկել է ապրիլի 14-ին: Ընդամենը թողարկվել է 73 սերիա:

«Գահերի խաղը» հեռուստասերիալը նկարահանվել է Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» ֆենթեզի-շարքի հիման վրա: Վիպաշարի և սերիալի գործողությունը տեղի է ունենում երկու մտացածին մայրցամաքներում, որտեղ մի շարք արիստոկրատական տոհմեր մրցակցում են Վեսթերոսի յոթ թագավորությունների նկատմամբ գերիշխանության համար այն դեպքում, երբ ողջ մարդկությանը ոչնչացում է սպառնում անդրշիրիմյան ուժերի արշավանքի պատճառով: Սերիալի ստեղծողները, որն առավել մեծ ժողովրդականություն վայելողներից մեկն է դարձել պատմության մեջ, «Էմմի» 38 հեղինակավոր մրցանակ են ստացել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել