Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մշտապես հավատարիմ է իրական մարդասիրական գործողություններին, սակայն այդ մարդասիրական գործողությունները չպետք է հանդուրժեն ծանր հանցագործությունների անպատժելիությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մայիսի 21-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, անդրադառնալով գերիների փոխանակման վերաբերյալ Բաքվի կողմից առաջ քաշված «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքին:

«Հայաստանը մշտապես հավատարիմ է իրական մարդասիրական գործողություններին, սակայն այդ մարդասիրական գործողությունները չպետք է հանդուրժեն անպատժելիությունը, հատկապես ծանր հանցագործությունների պարագայում: Եվ հատկապես այն պարագայում, երբ մենք ականատես ենք լինում մարդու իրավունքների ոլորտում միջազգային, մարդասիրական իրավունքի խախտումներին: Անչափահասի միտումնավոր սպանությունը ծանր հանցագործություն է ցանկացած հասարակություններում, ուստի «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքը չպետք է հանդիսանա այն ելքը, որն արդարացնում է անպատժելիությունն ու մարդու իրավունքների ոլորտում մարդասիրական իրավունքի խախտումները»,- ասաց Նաղդալյանը:

ԱԳՆ մամուլի խոսնակը դատապարտեց նաև ծանր հանցագործություններ կատարող մարդկանց հերոսացումը:

«Ատելության հողի վրա հանցագործությունների անպատժելիությունն արդեն իսկ հանգեցնում է նոր հանցագործությունների և միջազգային իրավունքի խախտումների: Դրանց հերոսացումն ու կատարողներին պաշտամունքի առարկա դարձնելն արդեն իսկ ծանր երևույթ է, և մենք ականատես ենք եղել, երբ մարդասպանության մեջ դատապարտվածն ուղղակի արտահանձնվելուց հետո հերոսացվել է (նկատի ունի Հունգարիայում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովին-հեղ.) միայն նրա համար, որ նա հայ էր սպանել: Մեր նպատակն է, որ կանխարգելենք նման զարգացումները տարածաշրջանում»,- նշեց խոսնակը:

2018թ. նոյեմբերի 20ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով գերիներիփոխանակման վերաբերյալ  Ադրբեջանի առաջարկին, ասել էր, որ Հայաստանում գտնվողադրբեջանցիները հասարակ քաղաքացիներ չեն, այլ  ծանր հանցագործության, այդթվում`խաղաղ քաղաքացիների սպանության համար մեղադրված հանցագործներ։

Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը ձերբակալվել են 2014թ., Լեռնային Ղարաբաղիտարածքում: Արցախյան  դատարանը Ասկերովին ցմահ ազատազրկման է դատապարտել, իսկԳուլիևին՝ 22 տարվա ազատազրկման՝  մեղավոր ճանաչելով լրտեսության, պետական սահմանիապօրինի հատման, ռազմամթերք կրելու, առևանգման և  սպանության համար։ 

Նրանք 2014 թվականի հուլիսի 4ին առևանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի  մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15ին Քարվաճառ և Մանաշիդ համայնքների միջև ընկած անտառային զանգվածում:

Բացի այդ, Հասանովը 2014-ի հուլիսի 11-ի երեկոյան Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 32-րդ կմ-ին ազգային ատելության հողի վրա հրազենով սպանել էր Երևանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին (1971թ. ծնված), իսկ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Կարինե Դավթյանին հրազենային վնասվածքներ էր հասցրել: Երրորդ ադրբեջանցին ԷլնուրՀուսեյնզադեն է, որը   ձերբակալվել է 2017թ., Թալիշ գյուղի մոտ։

Հուսեյնզադեն պաշտոնական վարկածի համաձայն` ադրբեջանական բանակի զինծառայող է ևձերբակալվել է  դիվերսիայի պահին:

Ադրբեջանում ՀՀ 3 քաղաքացիներ են պահվում՝ Արսեն Բաղդասարյանը, Կարեն Ղազարյանը, Զավեն  Կարապետյանը, որոնց պաշտոնական Բաքուն համարում է դիվերսանտ՝ մեղադրելովպատերազմական  հանցագործությունների  մեջ: Նրանք Ադրբեջանում դատապարտված եներկարատև ազատազրկման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել