Tert.am-ը գրում է.

Հայաստանը մշտապես հավատարիմ է իրական մարդասիրական գործողություններին, բայց դրանք չպետք է հանդուրժեն անպատժելիությունը հատկապես ծանր հանցագործությունների պարագայում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Անչափահասի միտումնավոր սպանությունը ծանր հանցագործություն է ցանկացած հասարակությունում: «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքը չպետք է արդարացնի անպատժելիությունը, մարդասիրական իրավունքի խախտումները: Ատելության հողի վրա հանցագործությունների անպատժելիությունն արդեն իսկ հանգեցնում է նոր հանցագործությունների: Նման հանցագործությունների հերոսացումը, դրանց կատարողներին հերոսացնելը ծանր երևույթ է, և մենք ականատես ենք եղել նման դեպքի, երբ հային սպանածը հերոսացվել է»,- ասաց Աննա Նաղդալյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել