«Դժվար է ասել աշխարհում քանի դեպք է եղել, երբ գործող իշխա­նությունը գործադուլի, դասադուլի կոչ անի, բողոքի ակցիաներ կազ­մակերպի այն պարագայում, երբ բացարձակ չկա սահմանադրական ճգնաժամ, երբ իշխանությունը ամբողջովին մեկ ուժի ձեռքում է: 

Դժվար է ասել՝ աշխարհում ևս քանի երկիր կա, ուր գործադիր իշխանության ներկայացուցիչը կոչ է անում ճնշում գործադրել դատական իշխանության նկատմամբ՝ խախտելով սահմանադրական հնարավոր ու անհնար նորմերը, հրահրելով անօրինական գործողություններ: Իսկ ահա այս ամենը Հայաստանում կա, ու այստեղ էլ մենք «ունիկալ» ենք: Երեկ մենք փորձում էինք ստանալ տարբեր քաղաքագետների ու իրավագետների տեսակետները երկրում ստեղծված իրավիճակի մա­սին, հասկանալ, թե ինչու են իշխանություններն այսպես անընդհատ կարոտում փողոցն ու միտինգները, թե ինչ իրավական խնդիրներ կան առկա գործընթացներում, թե ինչ նպատակ ուներ դատարաննե­րի գործունեության հինգժամյա կաթվածահարումը: 

Ուշագրավ է, բայց շատերը բառացի նշում էին, թե շատ դժվար կլինի ցենզուրայի սահմաններում տեղավորվող բառամթերքով մեկնաբանել տեղի ունե­ցողը: Սակայն, այդուամենայնիվ, գերակշռում էր երկու տեսակետ, մեկ՝ որ իշխանությունները շարունակում են անել կոչեր, հետո մտա­ծել դրանց իմաստի ու հետևանքների մասին, երկրորդ՝ որ այսպիսով իշխանությունները սպառնացին դատավորներին՝ չհամարձակվել կայացնել այնպիսի վճիռներ, որոնք դուրս են իշխանությունների պատկերացումների ու ցանկությունների սահմաններից: Իբր «Ժո­ղովրդի» անունից: 

Թեպետ մեծագույն ցանկության դեպքում անգամ դժվար է ժողովուրդ համարել Հայաստանի բոլոր դատարանների առջև հավաքված «ոտքից գլուխ» մոտ 2 հազար մարդուն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել