Operativ.am-ը գրում է․

Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) զգուշացրել է ցածր հարստացված ուրանի արտադրության աճի մասին, հաղորդում է Tasnim-ը՝ հղում անելով Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդիին, փոխանցում է «ՌԻԱ»-ն:

Քամալվանդին հայտարարել է, որ այդ մասին Իրանը զգուշացրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը՝ միջուկային համաձայնագրի ստանդարտ գործընթացի շրջանակում:

Ավելի վաղ նա հայտնել էր, որ Իրանը մեծացնում է ցածր հարստացված ուրանի արտադրությունը 4 անգամ (3,67%):

Բացի այդ, Քամալվանդին հայտարարել է, որ Թեհրանը մտադիր չէ դուրս գալ միջուկային համաձայնագրից կամ չեղյալ հայտարարել այն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել