Չինաստանի Huawei ընկերությունում մեկնաբանել են ԱՄՆ-ի Google կորպորացիայի՝ համագործակցությունը դադարեցնելու որոշումը: Ընկերության հայտարարության տեքստը մեջբերել է The Verge հրատարակությունը:

Նշված է, որ Huawei և Honor սմարթֆոնների և պլանշետների տերերը կշարունակեն ստանալ անվտանգության նորացումներ և սպասարկման ծառայություններ: Դա վերաբերում է այդ թվում այն գաջեթներին, որոնք մինչ այժմ վաճառքում են գտնվում ամբողջ աշխարհում: «Huawei ընկերությունն էական ավանդ է ներդրել ամբողջ աշխարհում Android-ի զարգացման և աճի բնագավառում: Լինելով Android-ի հանգուցային գլոբալ գործընկերներից մեկը՝ մենք սերտորեն աշխատել ենք նրանց բաց ելման կոդով պլատֆորմով, որպեսզի էկոհամակարգ ստեղծենք ինչպես օգտատերերի, այնպես էլ ճյուղի օգտին»,- ասված է տեքստում:

Huawei-ի ներկայացուցիչներն ընդգծել են, որ ընկերությունը կշարունակի աշխատել ի բարօրություն օգտատերերի ամբողջ աշխարհում: Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Google-ը դադարեցնում է գործարար համագործակցությունը Huawei ընկերության հետ ԱՄՆ-ի կառավարության սև ցուցակում դրա ներառվելու պատճառով: Այսպես՝ Huawei-ի համար սահմանափակված կլինի Միացյալ Նահագների կորպորացիայի տեխնոլոգիաները և ծրագրային ապահովումն ստանալու հնարավորությունը: Չինաստանի ընկերության սմարթֆոնների տերերը չեն կարողանա ստանալ Android գործառական համակարգի նորացումները և կզրկվեն այնպիսի հավելվածներ մուտքից, ինչպիսիք են Google Play-ը և Gmail-ը: Ավելի ուշ Google-ի ներկայացուցիչները հայտնել են, որ Google Play и Google Play Protect-ը կշարունակեն գործել այն օգտատերերի մոտ, որոնք արդեն Huawei-ի արտադրանք են ձեռք բերել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել