Հնդկական պաշտոնատար անձինք հաղորդել են Մադհյա-Պրադեշ նահանգի միաժամանակ մի քանի արգելոցներում բենգալյան վագրերի շրջանում «բեբի-բումի» մասին, գրում է IFL Sciences-ը:

Բենգալյան վագրերի մեծ մասն (70%) ապրում է Հնդկաստանում: 1970-ականներին դրանք գրեթե անհետացել էին, սակայն արգելոցների ստեղծման շնորհիվ հաջողվեց փրկել տեսակը: Այժմ բենգալյան վագրերի կարգավիճակը նշվում է որպես խոցելի:

Մադհյա-Պրադեշը Հնդկաստանի կենտրոնում գտնվող խոշոր անտառապատ նահանգ է: Այստեղ են գտնվում վագրերի վեց արգելոցներ: 2018 թ.-ի վագրերի հաշվարկի տվյալներով բենգալյան վագրերի թվաքանակը մոտ է եղել 400-ին: Սակայն 2019 թ.-ի սկզբից որսագողերը նահանգում 14 վագր են սպանել, ուստի 11 ձագերի հայտնվելը մեծապես ուրախացրել է էկոլոգներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել