Միլենիալները դարձել են պատմության ընթացքում ամենաշատ ուսումնասիրված սերունդը, սակայն նրանց արդեն հաջորդում են պոստմիլենիալները, ովքեր շատ են տարբերվում իրենց նախորդներից։ Նրանց նաև անվանում են Z սերունդ կամ լինկստերամներ գաջեթների և տեխնոլոգիաների հետ մեծ կապ ունենալու պատճառով։ Սրանք այն մարդիկ են, ովքեր ծնվել են 1996 թվականից հետո։ Կանխատեսումների համաձայն` 2020 թվականին այս սերնդի ներկայացուցիչները կազմելուն են երկրագնդի ողջ բնակչության 1/3-ը և լինելու են սպառողների ամենամեծ խումբը։

Մենք որոշել ենք պարզել, թե ովքեր են պոստմիլենիալները, ինչ են նրանք ցանկանում կյանքից և ինչով են տարբերվում իրենց ծնողներից։

Նրանք ինքնուրույն են

Պոստմիլենիալները ցանկանում են ավելի շուտ ինքնուրույն գումար վաստակել և ապրել, քան իրենց ծնողները։ Ժամանակակից երեխաների մեծ մասը ծնվել է համաշխարհային տնտեսական ճգնաժամի տարիներին, այդ պատճառով նրանց մեջ շատ քիչ են երազողները։ Նրանք իրենց հետաքրքրությունները ցանկանում են վերածել կայուն եկամտի աղբյուրի։

Ազատ են իրենց հայացքների մեջ

Z սերունդը բավականին շատ է քննադատվում իր անհատականության համար։ Սա ամբողջովին արդարացված է, քանի որ նրանց օտար է վարքի ստանդարտ ձևը, որը, ըստ նրանց, չի կարող արդյունավետ լինել։

Անհատականության հետ միասին գալիս է նաև ազատությունը։ Նոր սերնդի մոտ ընդունված է նորմկոր ոճը։ Նրանք հանգիստ են վերաբերվում ռասայական հարցերին։

Նրանք ձգտում են բնականի և անկեղծության

Նրանք այդքան էլ չեն սիրում գլամուրի և ֆոտոշոփի աշխարհը։ Նրանց համար ամենակարևորը բնական և պարզ լինելն է։ Այն, ինչը քեզ տրված է ի ծնե, ավելի արժեքավոր է, քան արհեստական գեղեցկությունը։ Կատարյալ մոդելային տեսք ունեցող կանայք, իհարկե, գեղեցիկ են, սակայն այս սերնդի համար նրանք մի քիչ հին իդեալներ են համարվում։

Այս սերնդի ներկայացուցիչներն աստիճանաբար ավելի քիչ են ընդգծում իրենց գեղեցկությունը, այդ պատճառով թրենդում են հայտնվում ոչ ստանդարտ արտաքինով մոդելները։

Նրանք ցանկանում են աշխարհն ավելի լավը դարձնել 

Z սերնդի ներկայացուցիչները ոչ միայն ձգտում են նյութական բարիքների, այլ նաև ցանկանում են աշխարհը դարձնել ավելի լավը։ Շատ դեռահասներ կամավորական աշխատանքներ են կատարում։

Նրանք իրենց ակտիվ կյանքը սկսում են բավականին վաղ հասակում։ Վերջերս ողջ աշխարհը իմացավ 16-ամյա Գրետա Տունբերգի մասին, ում շվեդ և նորվեգացի քաղաքական գործիչներն առաջարկել էին Նոբելյան մրցանակի համար՝ գլոբալ տաքացման դեմ շարժման մեջ իր մեծ ներդրման համար։

Ադորա Սվիտակը 14 տարեկանում դարձել է ԱՄՆ-ի ամենաճանաչված հասարակական գործիչներից մեկը։ Նա զբաղվում է կրթության և գրաճանաչության խնդիրներով, ինչպես նաև գրում է գրքեր։

Նրանք մեծացել են համացանցի դարաշրջանում

Այս սերունդը ծնվել է համացանցի դարաշրջանում, այդ պատճառով նրանք իրենց կյանքը չեն պատկերացնում առանց համացանցի։ Դեռահասների ավելի քան 40%-ը նշում է, որ իրենք կապված են իրենց գաջեթների հետ։ Նրանք ավելի շատ են օգտվում իրենց սմարթֆոններից, քան հեռուստացույցից։

Նրանց ավելի քիչ են հետաքրքրում ալկոհոլը և թմրանյութը

Պոստմիլենիալներին ավելի քիչ է հետաքրքրում ալկոհոլի և թմրանյութերի օգտագործումը։ Թվում է, թե դրանք նրանց ուղղակի հարկավոր չեն, քանի որ նրանք կարող են զբաղվել ավելի կարևոր և օգտակար գործերով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել