Առողջ սնվելու շարժումը մեծ թափ է հավաքում։ Կարդալով ցանկացած մթերքի բաղադրությունը՝ մենք վստահորեն կարող ենք ասել, թե որն է օգտակար և որը կարող է վնասել մեր օրգանիզմին։ Սակայն գիտական հետազոտություններն ապացուցում են, որ օգուտ հասկացությունը հարաբերական երևույթ է, և շատ մթերքներ իրենց մեջ պարունակում են այնպիսի նյութեր, որոնց ազդեցության մասին մենք պատկերացում չունենք։

  • Վերամշակված բրինձը պարունակում է արագ լուծվող ածխաջրեր, որի շնորհիվ գլյուկոզայի մոլեկուլները միանգամից հայտնվում են արյան մեջ։ Տեղի է ունենում արյան մեջ շաքարի մակարդակի տատանում, որը շատ բացասաբար է ազդում ուղեղի առողջության և նյարդային համակարգի վրա։
  • Պոպկորնի բաղադրության մեջ մտնում է պրոտեին, ոսկի, ֆոսֆոր, երկաթ և սիլիցիում, որոնց շնորհիվ նյարդային համակարգն աշխատում է անդադար։ Իսկ B խմբի վիտամինները, որոնցով շատ հարուստ է պոպկորնը, օգնում են դեպրեսիայի և սթրեսի ժամանակ։
  • Հացազգիներն իրենց մեջ գլյուտեն են պարունակում, որը հարկավոր է աճի համար։ Հակամարմինները (սպիտակուցային միացություններ, որոնք խոչընդոտում են միկրոօրգանիզմների տարածմանը և քայքայում են արտազատված թունավոր նյութերը) գլյուտենի հետ միասին կարող են հարձակվել մեզ համար շատ կարևոր նյութերի վրա, ինչի պատճառով կարող են առաջանալ տագնապի և դեպրեսիայի նոպաներ։
  • Մուգ շոկոլադը պարունակում է ֆլավոնիդներ, որոնք պատասխանատու են ուղեղի բջիջների ակտիվության համար։ Այս օգտակար մթերքը լայնացնում է անոթները, կարգավորում է ուղեղի աշխատանքը և այն մատակարարում է թթվածնով։
  • Պանրի բաղադրության մեջ մեծ քանակությամբ տիրամին կա, որն առաջանում է սպիտակուցի քայքայման և մթերքի հնեցման ժամանակ։ Տիրամինը զգալիորեն բարձրացնում է արյան ճնշումը և կարող է միգրենի պատճառ դառնալ։
  • Եփած կարտոֆիլը հարուստ է կալիումով, որն ուղեղը սնուցում է թթվածնով։ Բացի այդ՝ այն պարունակում է նաև գլյուկոզա, B խմբի վիտամիններ և ամինաթթուներ․ բոլոր այս նյութերը մեծացնում են գլխին մատակարարվող արյան քանակը, ինչի հաշվին ուղեղը ստանում է անհրաժեշտ էներգիա։
  • Դարչինը, շնորհիվ իր 3 բաղադրիչների՝ շագանակագույն սպիրտի, շագանակագույն ալդեգիդի և ցինամիլացետատի, նպաստում է ուղեղի ակտիվ գործունեությանը։ Դարչինի բույրն օգնում է մեծացնել կենտրոնացվածությունը և տեսողական հիշողությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել