Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ մայիսի 19-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:15-ի սահմաններում Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում՝ Ամրակից գյուղի վարչական տարածքում, բախվել են Volkswagen մակնիշի 34 FL 468 համարանիշի, բեռնատար MAZ մակնիշի 35 AO 737 համարանիշի, Opel Corsa մակնիշի 35 RR 765 համարանիշի, ВАЗ 21104 մակնիշի 95 GG 059 համարանիշի և Opel Astra մակնիշի 75 RT 500 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Բախման հետևանքով էլ բեռնատարը բախվել է ճանապարհի երկաթե արգելապատնեշին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել