Ճապոնիայում նախատեսում են սկսել թոշակի անցած զինվորականներին ծառայության վերադարձնելու գործընթացը։ Այդ մասին տեղեկացնում է Yomiuri թերթը։

Երկրի ՊՆ-ն մտադիր է օգտագործել թոշակի անցածներին անձնակազմի պակասը լրացնելու համար։ Ենթադրվում է, որ թոշակառուները կկարողանան թափուր պաշտոններ ստանձնել առաջին հերթին ռազմածովային ուժերում։

Նշվում է, որ հետագա ծառայության համար պիտանի զինվորականներին կթույլատրեն շարունակել ծառայությունը ոչ թե մինչև 53-56 տարեկան հասակը, ինչպես հիմա է, այլ մինչև 65 տարեկան, ընդ որում՝ նրանք կստանան իրենց 60-80%-ով ավելի բարձր աշխատավարձ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել