Մեծ Բրիտանիայում մոր արգանդում գտնվող երեխայի ողնաշարի եզակի վիրահատություն են իրականացրել:

Երեխայի ողնաշարի զարգացման արատը հայտնաբերվել է հղիության 20-րդ շաբաթվա ընթացքում: Անհապաղ վիրահատական միջամտության որոշում է կայացվել հղիության 27-րդ շաբաթում:

Վիրահատության արդյունքում նվազագույն ինվազիվ վիրաբուժական տեխնոլոգիաների կիրառմամբ, պտղի ողնուղեղը բերվել է պահանջվող դիրքի: Որոշ ժամանակ անց երեխան ծնվել է:

«Մենք ուրախ ենք մեր գեղեցիկ տղայի համար, և չնայած նրան, որ նա սպասվածից ավելի վաղ է ծնվել, նրա մոտ ամեն ինչ լավ է, և մեջքը լավ ապաքինվում է»,- պատմել են վիրահատությունն իրականացրած բժիշկները:

Նշվում է, որ ողնաշարի թերությունից լիովին ազատվել հնարավոր չէ, սակայն վիրահատությունը զգալիորեն բարելավել է նորածնի վիճակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել