Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2019 թվականի ապրիլին ճանապարհային շինարարությամբ զբաղվող ընկերությունը Կապանի Սյունիք բնակավայրին հարակից Ողջի գետի ափից, ընդերքի օգտագործման կանոնների խախտմամբ, արդյունահանել է ավազակոպճային խառնուրդ։
Պարզվել է նաև, որ 2009-ից 2019 թվականների ընթացքում ընկերության հարակից տարածքում ապօրինաբար օգտագործվել են ջրային պաշարներ։
Արդյունքում՝ իրավասու պաշտոնատար անձանց՝ պարտականությունները անբարեխիղճ և թերի կատարելու հետևանքով, նախնական հաշվարկով, պետությանը պատճառվել է շուրջ 80 միլիոն դրամի վնաս։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն՝ նախաքննության։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել