Միացյալ Նահանգների՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ֆիրմաները սառեցրել են իրենց մշակումների եւ ծրագրային ապահովման մատակարարումները Չինաստանի Huawei հեռահաղորդակցական ընկերությանը: Մայիսի 19-ին այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Google կորպորացիան որոշել է դադարեցնել գործարար շփումները Huawei-ի հետ, ինչը, փաստորեն, վերջինիս զրկում է տեխնոլոգիաներից եւ ծրագրային ապահովումից օգտվելու հնարավորությունից՝ բացառությամբ այն արտադրանքների, որոնք տրամադրվում են բաց հասանելիությամբ: Իսկ այժմ, ինչպես ընդգծում է Bloomberg-ը, Google-ին կմիանան Միացյալ Նահանգների այնպիսի IT ընկերություններ, ինչպիսիք են Intel-ը, Qualcomm-ը, Xilinx-ը եւ Broadcom-ը: Հիշյալ ընկերություններն, ինչպես եւ Google-ը, այդ միջոցներին են դիմել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի իշխանությունները որոշում ընդունեցին Huawei-ը մտցնել սեւ ցուցակի մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել