«Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանի վերջին դրվագում երկու պլաստիկ շշեր են հայտնվել կադրում: Կինոկիքսը նկատել են ֆանտաստիկ սագայի երկրպագուները:

«Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանի 6-րդ մասի 46-րդ րոպեին երկրպագուները երկու պլաստիկ շշերը նկատել են լորդ Վեսթերոսի խորհուրդների տեսարանում: HBO-ն դեռ չի մեկնաբանել բացթողումը:

Image result for В финале «Игры престолов» обнаружили киноляп

Եթե նախորդ անճշտությունները, օրինակ՝ կադրում մեկանգամյա օգտագործման սուրճի բաժակի հայտնվելը կամ Ջեյմե Լանիսթերի նախկին եթերաշրջաններից մեկում կտրված ձեռքի կրկին հայտնվելը կատակների առիթ էին դարձել, ապա նոր բացթողումը զայրացրել է հանդիսատեսին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սագայի ավելի քան մեկ միլիոն երկրպագուներ պահանջագիր են ստորագրել՝ «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանը վերանկարահանելու նպատակով, թեև նախավերջին մասը ռեկորդ է սահմանել դիտումների թվով. ավելի քան 18 միլիոն մարդ է դիտել այն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել