Panorama.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով՝  հայաստանյան բոլոր դատարանների մուտքներն ու ելքերն արգելափակելու կոչին քիչ թվով քաղաքացիների արձագանքը քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը երկու փաստով է բացատրում։ Panorama.am-ի հետ զրույցում նա նշեց, որ տեղի է ունեցել վարչապետի վարկանիշի կտրուկ անկում, շատ ավելի կտրուկ, քան նշում են։

«Մի քանի օր առաջ սոցիոլոգիական հարցման թվեր հրապարակվեցին, որ հարցվածների 84 տոկոսը հավանություն է տալիս վարչապետի  աշխատաոճին։ Այս ակցիան ցույց տվեցին, որ այդ հարցումը կեղծիք է, իրականությանը չի համապատասխանում, որովհետև երբ որ դատարանի առջև 20-30 մարդ է կանգնում, ցույց է տալիս, որ այս կոչը տեղ չի հասել»։

Նրա խոսքով, երկրորդ փաստն այն է, որ հասարակությունը մերժեց վարչապետի՝ օրենքի հետ ոչ այնքան առնչություն ունեցող այդ որոշումը։

«Հասարակության մոտ ավարտվել է հեղափոխական էյֆորիան»,- ընդգծեց քաղտեխնոլոգը։

Հարցին՝ ի՞նչ եք կարծում՝ գնալով վարկանշի անկում կլինի, թե ձեռնարկվող քայլերը, օրինակ հենց դատաիրավական ոլորտում, կնպաստեն վարկանշի բարձրացմանը, Ա. Բադալյանը պատասխանեց, որ վարկանշի բարձրացում այլևս տեղի չի ունենա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել