Բրիտանական ապահովագրական ընկերությունը Մեծ Բրիտանիայում հարցում է անցկացրել 100 բորտուղեկցորդուհիների և ավելի քան 2 հազար ուղևորների շրջանում:

Ուսումնասիրությունը կատարվել է պարզելու համար, թե որքանով է ներկա պահին ուժեղ օդանավի անձնակազմի հանդեպ ուղևորների կոպիտ վերաբերմունքի խնդիրը: Ինչպես պարզվել է, բորտուղեկցորդուհիների ավելի քան մեկ երրորդը ֆիզիկական բռնության է ենթարկվել ինքնաթիռում, հաղորդում է Daily Mail-ը:

Image result for Исследование показало, что более трети стюардесс подвергались физическому насилию

Նշվում է, որ հարցմանը մասնակցած բորտուղեկցորդուհիների կեսից ավելին վիրավորանքներ է ստացել հարբած ուղևորներից: Բացի դրանից՝ նրանցից շատերը ֆիզիկական և սեռական բռնության են ենթարկվել: Մասնավորապես, բորտուղեկցորդուհիները պատմել են, որ որոշ հաճախորդներ այնքան շատ են խմում թռիչքի ժամանակ, որ հետագայում չեն կարողանում ինքնաթիռից դուրս գալ առանց կողմնակի օգնության:

Հետազոտությունը ցույց է տվել, որ հարցված բորտուղեկցորդուհիների 68%-ը պնդում է, որ ուղևորների կողմից ալկոհոլը չարաշահելու հետևանքով անձնակազմի նկատմամբ նրանց կոպիտ վերաբերմունքի ականատես են եղել: Բորտուղեկցորդուհիների 38%-ը հայտնել է, որ ֆիզիկական բռնության է ենթարկվել, իսկ 7%-ը՝ բռնաբարվել: Աշխատակիցների 46%-ը վիրավորական արտահայտություններ է լսել իր հասցեին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել