Զավեշտն այն է, որ Փաշինյան Նիկոլի պատգամավորները (մեծ մասը գոնե) ներքուստ գիտակցում են, որ այս մարդն իրենց թույլ չի տալիս կայանալ, թույլ չի տալիս ակտիվիստից օրենսդիր դառնալ, որովհետև պատգամավորն, ի տարբերություն քաղակտիվիստի կամ կոշկակարի, օրենք փոխելու, օրենք ստեղծելու մանդատ և գործառույթ ունի:

Դատարանները դուրներդ չեն գալի՞ս, օրենսդրական գերանդին ձեր ձեռքն է, վերցրեք ու հնձեք օրենսդրությունը, փոխեք, կատարելագործեք, մոդեռնիզացրեք, վերահսկեք: Ո՞վ է ձեզ խանգարում: Դատավորները դուրներդ չեն գալի՞ս, ի՞նչն է ձեզ խանգարում կամ ո՞վ է խանգարում, որ դատավորների նոր չափորոշիչներ սահմանեք, եղած դատավորներին, պատկերավոր ասած, վերալիցենզավորման ուղարկեք. ով անցավ այդ ֆիլտրով, կմնա, ով չանցավ՝ բարի ճանապարհ: Չնայած, ո՞նց կարող էր Փաշինյան Նիկոլը իրավապահ համակարգը մինչև քոքը ստորացնել ու չստորացնել օրենսդիր իշխանությանը, այդ թվում՝ հենց իր պատգամավորներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել