Կարծում եմ՝ յուրաքանչյուր սթափ և մտածող քաղաքացի, մեզանից յուրաքանչյուրը, անկախ մեր զբաղեցրած պաշտոններից և էմոցիաների գերդոզայից, հասկանում ենք կամ գոնե պիտի հասկանանք, որ մեր ցանկացած գործողություն պետք է լինի բացառապես օրինական, այլապես բեսպրեդելների և սամասուդների ալիքը սրբելու է այն հույսը, հանուն որի քաղաքացին այսօր փորձում է, դեռ ընդամենը փորձում է հավատալ վաղվա օրվան: 
Ես ուզում եմ հուսալ, որ մեր բոլորի գործողությունները այսօր, վաղը և այսուհետ միշտ կլինեն օրինական և ադեկվատ, այլապես հետևանքները շատ ծանր ու անդառնալի են լինելու:

Շատ եմ ուզում, որ բոլոր նրանք, ովքեր այսօր «գրոհ» օպերացիային են մասնակցելու, մտածեն դրա հետևանքների մասին: Այո, ես առաջիններից եմ եղել, որ ասել եմ և հիմա էլ կրկնում եմ, որ դատական համակարգը մեր երկրում լրջագույն փոփոխությունների պիտի ենթարկվի: Եւ մենք պատրաստ ենք իշխանության հետ միասին սկսել դատական համակարգում ռեֆորմների գործընթացը, բայց բացառապես օրինական ճանապարհներով: Այո, ես չեմ հավատում հին կաղապարներով գործող շատ դատավորների «ռեստարտին», սակայն իշխանության մի ինստիտուտի կողմից իշխանության մեկ այլ ճյուղի հանդեպ «ժողովրդական զանգվածների գրոհը» ոչ մի կերպ չի տեղավորվում իրավական, ժողովրդավարական պետություն կառուցելու` ամեն վայրկյան մանտրայի պես հնչող հայտարարությունների համատեքստում: Հայաստանում ոչ մի գործողություն, ոչ մի էմոցիոնալ ընդվզում չպետք է կասկածի տակ դնի երկրի Սահմանադրության բարձր գերակայությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել